so:text
|
Ահա երկից երկ Խաչատրյանը հարազատ դարձավ ինձ։ Լսում ես և զգում, որ գործ ունես արվեստագետի հետ, որի հավատամքը հաստատվել է իր ժողովրդի նկատմամբ ունեցած ակտիվ վերաբերմունքից։ Արժեքը միայն նրանում չէ, որ կոմպոզիտորն իր ներկապնակը սնուցանել է ժողովրդական երաժշտության գանձարանից։ Արվեստի, հատկապես երաժշտության պատմության մեջ նման երևույթ տարածված է։ Ինձ համար նրա արվեստի մեծագույն արժեքը ժողովրդի կերպարի հավաքական կերտման, հայրենի բնաշխարհի ու ժողովրդի խառնվածքի ներդաշնակումով վրձնած բնութագրի մեջ է։ Խաչատրյանի ընդգրկումները մասշտաբային են։ (et) |