so:text
|
Չարենցը ուժի բանաստեղծ էր։ Համեմատական և խիստ բնական հանգստի պահերն իսկ նրա համար հավասար էին մահվան։ Այդ պատճառով էլ նրա գրական ամբողջ կյանքը նման է վազքի՝ մի հանգրվանից դեպի մյուսը։ Նա, ինչ խոսք, կառուցել է նաև վանքեր ու բերդեր։ Բայց, ընդհանրապես, նա շինարարն է ԻՋԵՎԱՆԱՏՆԵՐԻ։ Ընստ որում, այդ իջևանատները նա շինում էր այլոց համար, որովհետև ինքն իր իսկ իջևանատներում ընդամենը գիշերում էր, որովհետև շտապում էր կառուցել նոր իջևանատուն։ Այս իմաստով՝ նա «զարմանալի թեթև, զարմանալի անփույթ»-ի մեկն էր՝ մի զուտ մոցարտյան կամ պուշկինյան բնավորություն։ (et) |