so:text
|
Մարդիկ վախենում են իրենք իրենցից, իրենց իրականությունից և ամենաշատը' զգացմունքներից։ Մարդիկ շատ են նշում, թե ինչքան հրաշալի բան է սերը, սակայն դա անկեղծ չէ։ Սերը ցավ է պատճառում։ Զգացմունքները խանգարում են։ Մարդկանց սովորեցրել են, թե ցավը չարիք է և վտանգավոր։ Ինչպե՞ս կարող են այդ դեպքում մարդիկ սիրել, եթե նրանք վախենում են զգալուց։ Ցավը մեզ արթնացնելու համար է։ Մարդիկ փորձում են թաքցնել իրենց ցավը, սակայն նրանք սխալ են թույլ տալիս։ Ցավը մի բան է, որը պետք է կրել։ Դու զգում ես քո ուժը, երբ ցավի փորձությունը հաղթահարում ես. ահա թե ինչն է կարևորը։ Ցավը զգացմունք է։ Քո զգացմունքները քո մի մասնիկն են, քո սեփական իրականությունը։ Եթե դու ամաչում ես դրանցից ու թաքցնում դրանք, դու թույլ ես տալիս հասարակությանը ոչնչացնել քո իրականությունը։ Դուք պետք է պաշտպանեք ցավը զգալու ձեր իրավունքը։ (et) |