so:text
|
Բարոյապես ազատ մարդկանց համար բարոյական թյուրըմբռնումը, բախումը բացառված է։ Միայն բարոյապես անազատը, որ հետևում է բնական մղման կամ ընդունված պարտադիր պատվիրանի, միայն նա է վանում իրենից դիմացինին, եթե սա չի հետևում նույն բնազդին և նույն պատվիրանին։ Գործելու հանդեպ սիրո մեջ ապրել և օտար կամեության նկատմամբ դրսևորվող ըմբռնողությամբ թողնել, որ ուրիշն էլ ապրի՝ սա է ազատ մարդկանց հիմնական մոտեցումը։ Նրանք չգիտեն այլ պիտոյություն բացի այն, ինչի հետ ինտուիտիվ ներդաշնակության մեջ է մտնում իրենց կամեությունը։ Թե յուրաքանչյուր առանձին դեպքում նրանք ինչպես կկամեն, նրանց կհուշի սեփական գաղափարային կարողությունը։ (et) |