so:text
|
Մոսրոպյան տառերով ստեղծված անջնջելի մատյաններից մեկն է «Նավը լեռան վրա» վեպը, հայ ժողովրդի հոգին բաղադրող տարրերի բառ ու բանով արտահայտված լուսային սպեկտրը։ Հեղինակը կարծես իր բազմածալ էությունը բաժանել է գործող անջանց վրա և ինչպես հին հունական ճեմարաններում ուսուցչի և իր աշակերտների միջև տեղի ունեցող երկխոսությունների միջոցով պարզվում է ճշմարտությունը, այնպես էլ այստեղ գործող անձանց խոսք ու վեճի ծավալումով զննվում, համակողմանիորեն հետախուզվում ու բնութագրվում է Հայաստան երկրի և նրա ժողովրդի տեղն ու դերը մյուս ցեղերի ու ժողովուրդների շղթայում, հոգեկան տարբեր կառույցների բազմագույն քարտեզի վրա։ (et) |